Ռուսաստանը Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հեռանկար է տեսնում. Զախարովա

Ռուսաստանը Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հեռանկար է տեսնում. Զախարովա

Ռուսաստանը Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հեռանկար է տեսնում՝ պետությունների ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների շրջանակում։ Այս մասին այսօր կայացած ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նրա խոսքով, պաշտոնական Մոսկվան շահագրգռված է Հարավային Կովկասի տարածաշրջանի բարգավաճմամբ։

«Մենք լավ հեռանկարներ ենք տեսնում Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման համար՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա։ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները բարելավելու նախադրյալներ կան: Եվ ընդհանրապես, մենք շահագրգռված ենք Հարավային Կովկասում հակամարտությունների նվազեցմամբ և այս տարածաշրջանի հարուստ ներուժի բացմամբ, ինչին, ի թիվս այլ բաների, կարող է նպաստել 3+3 խորհրդատվական տարածաշրջանային հարթակի շրջանակներում փոխգործակցության ընդլայնումը»,- ասել է Զախարովան: