Փաշինյանը Տնտեսական քաղաքականության խորհրդի գործունեությանն աջակցող աշխատանքային խումբ է ստեղծել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տնտեսական քաղաքականության խորհրդի բնականոն գործունեությանն աջակցող աշխատանքային խումբ ստեղծելու մասին որոշում է ստորագրել:
« Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2022 թվականի ապրիլի 27-ի N 434-Ա որոշման 4-րդ կետը`
1. Ստեղծել տնտեսական քաղաքականության խորհրդի բնականոն գործունեությանն աջակցող աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝
համաձայն hավելվածի»,-ասված է որոշման մեջ:
Նշենք, որ խմբի ղեկավարը ՀՀ վարչապետի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետի տեղակալ Աշոտ Փիրումյանն է: Աշխատանքային խմբում կլինեն նաև ներկայացուցիչներ ՀՀ ֆինանսների նախարարությունից, Էկոնոմիկայի նախարարությունից, Կենտրոնական բանկից: