Բժիշկները նշել են քաղցկեղի առաջին նշանները եւ դրա կանխարգելման խորհուրդներ տվել

Բժիշկները նշել են քաղցկեղի առաջին նշանները եւ դրա կանխարգելման խորհուրդներ տվել

Մշտական ցավը կարող է լինել քաղցկեղի առաջացման ախտանշան։ Այս մասին Թելեգրամ-ալիքի իր էջում նշել է ռուս ուռուցքաբան Իվան Կարասեւը։

Նա կոչ է արել «չդիմանալ» գլխացավին, որը երկար ժամանակ չի անցնում եւ որի դեմ անօգուտ են դեղամիջոցները, տեղեկացրել է РенТВ-ն։ Վտանգավոր նորագոյացությունների առաջացման մասին կարող են նախազգուշացնել նաեւ աղեստամոքսային տրակտի աշխատանքի խանգարումները եւ մաշկածածկույթի փոփոխությունները։

Բժիշկը ավելացրել է, որ վաղ փուլի քաղցկեղի դեպքում ախտանշանները կարող են աննկատ լինել կամ մարդը կարող է դրանք ընդունել այլ հիվանդությունների տեղ։

«Քաղցկեղի մասին վկայում են նաեւ մշտական հոգնածությունը, բարձր ջերմությունը, որը երկար ժամանակ չի անցնում, կոկորդի ցավը, ցանը, չլավացող քերծվածքները եւ ոչ տիպիկ արտադրությունների ի հայտ գալը»,- ընդգծել է մասնագետը։

Նա նշել է կանխարգելիչ ստուգման, այդ թվում սպորտով զբաղվելու կարեւորությունը։

Բժիշկ-գաստրոէնտերոլոգ Սերգեյ Վյալովը, իր հերթին, կարծում է, որ քաղցկեղի կանխման համար կարեւոր է սպիտակուցի օգտագործումը։

«Այսպես կոչված р53 սպիտակուցը օգնում է կանխել բջիջների մահը, բայց օրգանիզմում դրա մակարդակը պահելու համար պետք է սպիտակուցի բավական քանակություն ստանալ սննդի հետ։ Երբ գենետիկ նյութը բջջում վնասվում է, р53-ը միանում եւ կանգնեցնում է բջջի բաժանումը»,- նշել է Վյալովը։

Էնդոկրինոլոգ Զուխրա Պավլովան նշել է հավասարակշռված սննդի կարեւորությունը օրգանիզմի ճիշտ աշխատանքի եւ ավելորդ քաշից ազատվելու համար։

«Սպիտակուցով հարուստ կերակրաբաժնի լավ օրինակ են նախաճաշին երկու ձուն, պանրի կամ կաթնաշոռի անյուղ տեսակները, ճաշին՝ կարմիր միսը, թռչնամիսը կամ չտապակած, խաշած ձուկը եւ ծովամթերքներով կամ թյունիկով աղցանն ընթրիքին»,- ասել է մասնագետը։