Փաշինյան-Էրդողան հանդիպումն ավարտվել է․ ինչ է ասել Էրդողանը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշիյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հանդիպումն ավարտվել է, տեղեկացնում է Anadolu գործակալությունը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը Պրահայում հայտարարել է, թե հավատում է՝ հնարավոր է հասնել Հայաստանի հետ հարաբերությունների լիարժեք կարգավորման։ Այդ մասին տեղեկացնում է «Ռիա Նովոստի»-ն։
«Հանդիպեցինք Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Անկեղծորեն հավատում եմ, որ կկարողանանք հասնել մեր նպատակին՝ տարածաշրջանում բարիդրացիական հարաբերությունների վրա հիմնված կարգավորմանը»,- հայտարարել է Էրդողանը՝ ճեպազրույցի ժամանակ։
Հիշեցնենք՝ հանդիպումը կայացել է Պրահայում, Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում։
Մինչ Էրդողանի հետ հանդիպումը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ քառակողմ հանդիպում է տեղի ունեցել։