Թբիլիսիի բնակիչները խափանել են ԼԳԲՏ փառատոնի անցկացումը (տեսանյութ)

Թբիլիսիի բնակիչները խափանել են այսօր ԼԳԲՏ փառատոնի անցկացումը քաղաքի կենտրոնում․ հայտնում են վրացական լրատվամիջոցները։
Վրաստանի համար ավանդական դարձած Tbilisi Pride փառատոնը պետք է կայանար այսօր։ Սակայն օրվա սկզբից փառատոնի հակառակորդները բողոքի ակցիա են կազմակերպել Թբիլիսիում և վրացական դրոշներով գնացել Լիսի լիճ, որտեղ պետք է տեղի ունենային միջոցառումները։ Այնտեղ նրանք ճեղքեցին ոստիկանական շղթան, և արդեն տարածքում ակտիվիստները սկսեցին այրել ծիածանի խորհրդանիշներ հանդիսաղող դրոշները և ջարդել խաղահրապարակները։ ԼԳԲՏ փառատոնի մասնակիցներն արագ տարհանվել են և տեղեկացվել միջոցառումների չեղարկման մասին։
Նշենք, որ Վրաստանում առաջին անգամ չէ, որ Թբիլիսիի հպարտության փառատոնի դեմ բողոքի ակցիաներ են անցկացվում։ 2021 թվականին փառատոնի մասնակիցների նկատմամբ բռնությունների պատճառով երկրի մայրաքաղաքը հեղեղվել էր բողոքի ցույցերով, որոնց հետևանքով մի քանի տասնյակ մարդ վիրավորվել էր։
Տեսանյութն՝ այստեղ