Ինչու՞ Վանաձորում քաղաքապետ ընտրելու օրակարգով նիստ չի հրավիրվում, ինչի՞ց է վախենում գործող ռեժիմը․ Դոխոյան

Ինչու՞ Վանաձորում քաղաքապետ ընտրելու օրակարգով նիստ չի հրավիրվում, ինչի՞ց է վախենում գործող ռեժիմը․ Դոխոյան

Վանաձոր համայնքի ավագանու «Հայրենիք» խմբակցության ղեկավար Վահե Դոխոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Նոր լսում էի Վահագն Ալեքսանյանի ելույթը Ազգային Ժողովի ամբիոնից, ով ասում էր, իբր թե Վանաձորում քաղաքական հետապնդում չկա, Մամիկոն Ասլանյանը կալանավորվել է ոչ քաղաքական հետապնդման արդյունքում և այլն։

Փաստն այն է, որ օրենքի խաղտմամբ Վանաձորում նշանակված է քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, արդեն երկու տարուց ավելի է։ Փաստն այն է, որ մինչ օրս Վանաձորի ավագանին չի կարողանում ընտրել քաղաքապետ, չնայած նրան, որ դատարանի կողմից վաղուց արգելանքը հանված է, որը ևս արհեստածին էր։

Եթե չկա քաղաքական հետապնդում, այդ դեպքում ինչու՞ Վանաձորում քաղաքապետ ընտրելու օրակարգով նիստ չի հրավիրվում, ինչի՞ց է վախենում գործող ռեժիմը։

Մենք պնդել ու պնդում ենք. ստեղծված ճգնաժամից դուրս գալու լավագույն լուծումը նոր ընտրություններ կազմակերպումն է։

Այլ պարագայում ի՞նչ է մտածում ՔՊ-ն._ մինչ ավագանու պաշտոնավարման ժամկետի լրանալը Վանաձորը ընտրված քաղաքապետ չի՞ ունենալու»: