Մարդակուլ համակարգ

Մարդակուլ համակարգ

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն է, որի կառավարման շրջանում դատախազությունը վերածվել է ռեպրեսիվ, մարդակուլ գործիքի: 

Արդարացման դժվար ճանապարհը 

Մեկ ամիս բանտում պահելուց, ապա մոտ այդքան էլ տնային կալանքից ու ընդհանուր 4 ամսվա քննությունից հետո դատախազությունը երեկ դադարեցրել է քրեական հետապնդումը Սերգեյ Սմբատյանի նկատմամբ։
Պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարին առանձնապես խոշոր չափերի խարդախության մեղադրանք էր առաջադրված։ 

Դասական ավտորիտարիզմ 

Միայն դասական ավտորիտարիզմի պայմաններում է հնարավոր, առանց բավարար հիմքերի, մարդուն մեղադրանք առաջադրել, առավել ևս՝ կալանավորել: Էլ չենք ասում այն մասին, որ քաղաքակիրթ աշխարհում կալանքը որպես խափանման միջոց կիրառվում է խիստ անհրաժեշտության դեպքում:
Բայց փաստորեն «ժողովրդավարության կղզյակ» Հայաստանում դա հնարավոր է:
Հիմա ո՞վ պետք է պատասխան տա անմեղ մարդուն կալանավորելու, նրա հեղինակությունը ստվերելու համար:

Վահրամ Բագրատյան