Սևակ Ամրոյանը կոտրեց երկարատև լռությունը. նա անդրադարձել է իր հայր դառնալու լուրերին

Երգիչ Սևակ Ամրոյանն անդրադարձել է իր` հայր դառնալու մասին լուրերին, որոնք չեն համապատասխանում իրականությանը:
«Ընկերներ, ամբողջ օրը ստանում եմ շնորհավորանքներ: Կարդում եմ շատ հոդվածներ, թե մենք երեխա ենք ունեցել: Իհարկե շատ եմ ուզում, բայց էս պահին այդ լուրերը իրականության հետ կապ չունեն, ամեն դեպքում շնորհակալ եմ Ձեր սիրո ու ջերմության համար»,- Ինստագրամի իր էջում գրել է նա: