15-ամյա Համլետ Մանուկյանը՝ աշխարհի կրկնակի չեմպիոն․ Մամիկոն Խաչատրյանը՝ փոխչեմպիոն (տեսանյութ)

15-ամյա Համլետ Մանուկյանը՝ աշխարհի կրկնակի չեմպիոն․ Մամիկոն Խաչատրյանը՝ փոխչեմպիոն (տեսանյութ)

Թուրքիայի Անթալիա քաղաքում  սպորտային մարմնամարզության աշխարհի երիտասարդական առաջնությունում Համլետ Մանուկյանը և Մամիկոն Խաչատրյանը գրավել են առաջին և երկրորդ տեղերը։ 15-ամյա Համլետ Մանուկյանը դարձավ նաև աշխարհի կրկնակի չեմպիոն․ նա լավագույն արդյունքը ցույց տվեց  օղակների վրա վարժությունում ևս։

Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան այս հաղթանակը որակել է որպես «պատմական նվաճում»։