Սևան քաղաքի ավտոտեխսպասարկման կետերից մեկում ավտոմեքենա է այրվել

Սևան քաղաքի ավտոտեխսպասարկման կետերից մեկում ավտոմեքենա է այրվել

Ապրիլի 30-ին` ժամը 16։36-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան քաղաքում՝ ավտոտեխսպասարկման կետում, այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։44-ին, մարվել՝ 17:00-ին:

Սյունյաց 1/6 հասցեում գործող ավտոտեխսպասարկման կետում այրվել է Lada մակնիշի ավտոմեքենան։