Հայաստանում սգո օր կհայտարարվի՞

Ազատ գյուղում տեղակայված զինվորական կացարանում բռնկված հրդեհի հետևանքով 15 ժամկետային զինծառայող զոհվեց։
Երեք հոգի էլ ծանր վիճակում գտնվում է այրվածքաբանության ազգային կենտրոնում։Արդյո՞ք դեպքի առնչությամբ Հայաստանում սգո օր կհայտարարվի։
MediaHub.am-ին Կառավարությունից հայտնեցին, որ դեռևս նման քննարկում չկա, եթե որոշում լինի, ապա կհրապարակվի։
Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին Սուրմալու առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո, երբ 16 քաղաքացի մահացավ, մեկ հոգի էլ անհետ կորած է համարվում մինչ օրս, Հայաստանում սգո օր հայտարարվեց։
Նարե Գնունի