Սյունիքի մարզում բախվել են «Mitsubishi» ավտոբուսը, «Mazda»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. կան վիրավորներ

Սյունիքի մարզում բախվել են «Mitsubishi» ավտոբուսը, «Mazda»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. կան վիրավորներ

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 16:50-ի սահմաններում Սյունիք գյուղից դեպի Խոտանան տանող ճանապարհահատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են «Mitsubishi» մակնիշի ավտոբուսը, «Mazda», և «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Կապան» բժշկական կենտրոն:  

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի, գումարտակի տեխնիկայի գծով ավագ տեսուչ Հրաչյա Սերդիանի, և գումարտակի ծառայության տեսուչ Դավիթ Մանուկյանի գլխավորությամբ:  

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։