Porsche-ն կցուցադրի իր խաղային շոու-քարի նոր դիզայնը

Porsche Vision Gran Turismo-ն գերմանական ընկերության տաղավարի գլխավոր ցուցանմուշը կդառնա Gamescom վիդեոխաղերի ցուցահանդեսին, գրում է «Կոմերսանտ»-ը։
Շոու-քարը Porsche-ի առաջին կոնցեպտն է, որը մշակվել է հատուկ համակարգչային խաղի համար: Այս պահին խաղացողները այս ավտոմեքենան կարող են օգտագործել PlayStation-ի Gran Turismo 7 խաղում։
Gamescom ցուցահանդեսին, որը կբացվի օգոստոսի 24-ին Քյոլնում, վիզուալ նկարիչ Vexx-ն անընդհատ կփոխի Porsche Vision Gran Turismo-ի տեսքը: Սպորտքարի դիզայնի փոփոխման գործընթացին կկարողական հետեւել ոչ միայն ցուցահանդեսի այցելուները, այլեւ Porsche ընկերության ու նկարիչ Vexx-ի հետեւորդները սոցցանցերում։
Բացի այն, որ խաղային համայնքի անդամներին հնարավորություն կտրվի վարել Porsche Vision Gran Turismo-ն օրիգինալ գույնով, խաղային սուպերքարը հնարավոր կլինի ձեռք բերել 1:18 մասշտաբի մոդելի տեսքով: