Մենք գործ ունենք մարդակեր, ոչ մի կանոնի չենթարկվող ռեժիմի հետ․ Մինասյանը՝ Ալիևի ռեժիմի մասին

Կարևոր է, որ մենք ևս մեկ անգամ արձանագրենք միջազգային հանցագործ Ադրբեջանի ռեժիմի կողմից իրականացված, մարդկության դեմ ուղղված հանցագործությունները։ Այդ մասին  այսօր ԱԺ հերթական նիստի ընթացքում ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

Նա նկատեց, որ մենք պետք է ի լուր աշխարհի հայտարարենք, թե ինչպես է Ադրբեջանի վայրագ ռեժիմը Հադրութի կենտրոնում մարդկանց գնդակահարել։

«Պետք է ցույց տանք, թե ինչպես է ադրբեջանական բանակ կոչված խուժանը թե՛ քաղաքացիական անձանց, թե՛ արդեն անպաշտպան զինվորների նկատմամբ մահապատիժ իրականացնում։ Սա պետք է մեզ համար հետագայում դառնա Ալիևին պատասխանատվության ենթարկելու հնարավորություն»,- կարծիք հայտնեց նա։

Ըստ Մինասյանի՝ պետք է քայլեր ձեռնարկվեն, գործողություններ արվեն ցույց տալու, որ մենք գործ ունենք մարդակեր, ոչ մի կանոնի չենթարկվող ռեժիմի հետ։

Մանրամասները՝ տեսանյութում։