Այս տարի ծիրանի գները բավականին ցածր են լինելու

Այս տարի ծիրանի գները բավականին ցածր են լինելու, քանի որ արդեն Ուզբեկստանն իր բարձր որակի ծիրանն առաջարկում է տարայավորված, բարձված վիճակում, մեր դրամով հաշված, 200 դրամով։ Այս մասին գրել է գյուղատնտես Հարություն Մնացականյանը։
"Ուզբեկստանը, կարելի է ասել, իր գյուղմթերքներով գրավում է ամբողջ աշխարհը , օդային բեռնափոխադրումները գները պետությունն այնքան է սուբսիդավորել , որ ներկա պահին մեր կողմից արտահանվող բեռնատարների գնին հավասար գներ են։
Մեր օդային բեռնափոխադրման արժեքները 4 անգամ թանկ են ուզբեկականից։ Գյուղմթերքները սկսել են բրենդավորել նույնիսկ, հիմա Հարավային Կորեայում և Ճապոնիայում բավականին ճանաչում ունեն ու շատ թանկ են վաճառվում։
Մեզ մնում է էլի Ռուսաստանի հայերով ծիրանի շուրջը շուրջպար բռնենք։ Հետ ենք մնում անդառնալի ձևով։
Քանի տարի Ուզբեկստանի փորձն եմ ուսումնասիրում , որ երբևէ նորմալ , մտահոգ կառավարություն լինի, գյուղնախարարություն բացի, այդ փորձը ուղարկեմ իրենց"։