«Opel»-ը բախվել է արգելապատնեշներին, 20-ամյա ուղևորի կյանքը չի հաջողվել փրկել․ Shamshyan

Երեկ՝ հունվարի 31-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Վայոց ձորի մարզի բնակիչ 29-ամյա Վահե Սուքիասյանը իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 50 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել երկաթե արգելապատնեշներին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր, Վայոց Ձորի մարզի բնակիչ Կարեն Սուքիասյանը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Ճամբարակ» բժշկական կենտրոն, որտեղ այսօր՝ փետրվարի 1-ին, գիտակցության չգալով մահացել է։
Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։