ՊՆ վարչական համալիրում Պապիկյանը հետևել է վոլեյբոլի առաջնությանը

ՊՆ վարչական համալիրում Պապիկյանը հետևել է վոլեյբոլի առաջնությանը

ՊՆ վարչական համալիրի մարզադահլիճում հունվարի 29-ից փետրվարի 9-ը անցկացվում է վոլեյբոլի առաջնություն`  ՊՆ կենտրոնական ապարատի ստորաբաժանումների հավաքական թիմերի մասնակցությամբ։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը։

«Փետրվարի 2-ին առաջնության ընթացքին հետևելու և մասնակիցներին հաջողություն մաղթելու նպատակով այցելել եմ մարզադահլիճ:

Հաջորդ շաբաթ կամփոփվեն առաջնության արդյունքները և մրցանակային տեղեր զբաղեցրած զինծառայողները կպարգևատրվեն պատվոգրերով և մեդալներով, իսկ հավաքական թիմերը՝ առաջնության գավաթներով»: