Ինչու հայկական կողմը չի կառուցել մինչև հիմա «ալտերնատիրվ» ճանապարհի մեր մասը. Անժելա Էլիբեգովա

Ինչու հայկական կողմը չի կառուցել մինչև հիմա «ալտերնատիրվ» ճանապարհի մեր մասը. Անժելա Էլիբեգովա

Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ադրբեջանը Լաչինի միջանցքն ա պահանջում։ «Ալտերնատիվ» ճանապարհը իրենք համարյա ավարտել են, իսկ հայկական կողմը մեր հատվածը դեռ չի էլ սկսել կառուցել։

Այսինքն 2020-ին պայմանավորված ալտերնատիվ ճանապարհը տեխնիկապես գոյություն չունի, բայց ներկա միջացնքն էլ Ադրբեջանը պահանջում ա հանձնել։ Նորմալ մարդու մոտ տրամաբանական հարց կառաջանա, իսկ ինչու հայկական կողմը չի կառուցել մինչև հիմա մեր մասը։

Բայց հետո նայում ա Տաթևի ճանապարհի վիճակը, որը Գորիս-Կապանը հանձնելուց հետո մնաց միակ կապող ուղին, ու էլ հարց չի տալիս։ Ամեն ինչ տրամաբանող մարդու համար պարզ ա դառնում»։