Բժիշկը նշել է, թե երբ է գաստրիտը դառնում վտանգավոր

Գաստրոէնտերոլոգ, բժշկական փորձագետ Եկատերինա Կաշուխը զգուշացրել է, թե երբ է կարող գաստրիտը վտանգավոր դառնալ։
Գաստրիտը կարող է լինել սուր կամ քրոնիկ:
«Երկու տեսակի հիվանդություններն էլ առանց բուժման կարող են հանգեցնել վտանգավոր բարդությունների՝ ստամոքսի խոց, սակավարյունություն՝ կապված խոցից արյան կորստի հետ ու նույնիսկ քաղցկեղ»,- բացատրել է գաստրոէնտերոլոգը։
Նրա խոսքով՝ հիվանդությունը բաց չթողնելու համար, եթե առկա են հիվանդության նշաններ, պետք է դիմել գաստրոէնտերոլոգի։
Սուր գաստրիտի ախտանիշներից են ցավը որովայնի վերին հատվածում, ծանրություն ու փքվածություն ուտելուց հետո, սրտխառնոց ու փսխում: Մարմնի ջերմաստիճանը նույնպես կարող է բարձրանալ մինչև 37,5 °C։ Քրոնիկ գաստրիտը բնութագրվում է էպիգաստրիումի ծանրությամբ: