Տիգրան Ավինյանի թույլ «բեքգրաունդն» ու մեծ հավակնությունները

Տիգրան Ավինյանի թույլ «բեքգրաունդն» ու մեծ հավակնությունները

Մամուլում տեղեկություններ են պտտվում, որ ՔՊ քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը հավակնում է դառնալ ՔՊ վարչության նախագահ, քանի որ չեն կարող նախագահ լինել ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ էլ գործող նախագահ Սուրեն Պապիկյանը. ըստ ՔՊ կանոնադրության՝ ռոտացիոն կարգով նա պետք է փոխվի:


Տիգրան Ավինյանը Սուրմալուի ավերակների ֆոնին ազդարարեց, որ ՔՊ-ի քաղաքապետի թեկնածու է, չնայած ՔՊ-ն այսօր ատելի է ՀՀ գիտակից քաղաքացիների կողմից և ունի զրո վարկանիշ ՀՀ-ում: Սակայն նախկին փոխվարչապետն ունի մեծ ախորժակ՝ թե՛ քաղաքական, թե՛ ֆինանսական և ցանկանում է ամրապնդել իր դիրքերը ներքաղաքական դաշտում:


Ավինյանի «բեքգրաունդը» բավականին թույլ է, նրա օրոք ՀՀ-ում գրեթե ոչ մի լուրջ տնտեսական ծրագիր չի իրականացվել, միլիարդավոր ներդրումներ չեն եկել, ՀՀ քաղաքացիները շարունակել են արտագաղթել, իսկ ՔՊ-ի վերնախավը՝ հարստանալ «լույսի արագությամբ»:


ՔՊ-ն չունի լուրջ կադրեր, սակայն ունի լուրջ հավակնություններ՝ ՀՀ քաղաքացիների պասիվությունն ու վարչական լծակներն օգտագործելով մնալ իշխանության:
ՔՊ-ում ներքին հակասություններ են և սուր մրցակցություն, թե ով կկարողանա ավելի «յուղոտ» պաշտոնների գնալ, և Ավինյանը ցանկանում է հետ չմնալ «գլադիատորական մարտերից», որտեղ գլխավոր «մրցավարը» Նիկոլ Փաշինյանն է:

Վահրամ Բագրատյան