Ոստիկանության ծառայողի գործունեությանը խոչընդոտելու կասկածանքով Երևանի բնակչուհի է ձերբակալվել

Ոստիկանության ծառայողի գործունեությանը խոչընդոտելու կասկածանքով Երևանի բնակչուհի է ձերբակալվել

Հաղորդում է ստացվել այն մասին, որ 2023 թվականի սեպտեմբերի 21-ին մայրաքաղաքում անցկացվող զանգվածային ակցիաների ընթացքում դրա մի խումբ մասնակիցներ ժամը 20:50-ի սահմաններում փակել են Երևան քաղաքի Կորյուն-Հերացի փողոցների խաչմերուկը։

Փողոցը բացելու և հասարակական կարգը պահպանելու վերաբերյալ տեղում ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակցի օրինական պահանջը կացիայի մասնակիցների կողմից անտեսելու պայմաներում դրա մասնակիցներից մի կին մոտեցել է ոստիկանության տվյալ աշխատակցին և ձեռքերով հարվածներ հասցրել վերջինիս դեմքի և կրծքավանդակի շրջաններին, խոչընդոտել նրա կողմից իր ծառայողական պարտականությունների կատարմանը։

Նշված հանցավոր արարքը կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով դեպքի վայրից նշված կինը՝ Երևան քաղաքի 47-ամյա բնակչուհին, տեղափոխվել է ոստիկանության բաժին։ Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ վերջինս ձերբակալվել է: ՀՀ քննչական կմոիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: