Կրասնոդարում երկհարկանի կոմերցիոն կենտրոն է հրդեհվում

Կրասնոդարում երկհարկանի կոմերցիոն կենտրոն է հրդեհվում

Կրասնոդարում հրդեհը բռնկվել է երկհարկանի առևտրային շենքում, հրդեհի մակերեսը հասել է 400 քառակուսի մետրի, հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարության տարածաշրջանային գլխավոր վարչության մամուլի ծառայությունը։

Նախարարության տվյալներով՝ Կրասնոդարում՝ Ռոստովսկի մայրուղու վրա, հրդեհվել է երկհարկանի կոմերցիոն շենքի տանիքը։

«Հրդեհի տարածքը կազմել է 400 քմ, զոհեր և վիրավորներ չկան»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ ժամը 18.40-ին փրկարարները վերացրել են բաց այրումը։