Վարչական ձերբակալվածների քանակով այսօր սահմանվել է ՀՀ ողջ պատմության ընթացքի ռեկորդը. Արսեն Բաբայան

«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը գրում է․
«Մեկ օրվա ընթացքում վարչական ձերբակալվածների քանակով այսօր սահմանվել է Հայաստանի Հանրապետության ողջ պատմության ընթացքի ռեկորդը։
Հիշեցնեմ, որ ոստիկանությունն այսօր ձերբակալել է 417 արժանապատիվ քաղաքացու: Բոլոր այդ մարդիկ պահանջել են մեկ բան՝ առանց թուրքի Հայաստան, իսկ ոստիկանությունը, փաստորեն, դիմադրել է այդ պահանջին», - գրել է Բաբայանը։