Դուք պետք է համակարծիք լինեիք մեզ հետ. ցավոք՝ ոչ. Ալեքսանյանն՝ ընդդիմությանը

Դուք պետք է համակարծիք լինեիք մեզ հետ. ցավոք՝ ոչ. Ալեքսանյանն՝ ընդդիմությանը

Չափազանց ծանր է նորից լսել այն կորուստների մասին, որոնք մենք արձանագրեցինք ադրբեջանական ագրեսիայի հերթական դրսևորման հետևանքով։ Հայտարարության նախագիծը, որը ներկայացված է, անկատար է, ամբողջական չէ, դրանից ելնելով է, որ մենք առաջարկել ենք 4 հիմնական կետեր՝ կարևորագույն ուղերձ։ Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

Մինասյանը կարդաց այդ 4 կետերը, որոնք առաջ էին բերել նախկինում և որոնք մերժվել էին․

«Մեր կարևորագույն ուղերձը չընդունվեց․ վարվող քաղաքականությունը վերաձևակերպել էր պետք»,-ասաց նա։

Վերջինիս ելույթին հաջորդեց ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանի ելույթը։ Ալեքսանյանը նշեց, որ ՔՊ-ի բերած նախագիծը կարևոր է, սակայն, ըստ էության, ստացվում է, որ ընդդիմությունը չի մասնակցելու քվեարկությանը.

«Սա շատ կարևոր նախագիծ էր, որը խորհրդարանը պետք է միասնաբար ընդուներ, և այս նախագծում ես մի ստորակետ անգամ չեմ տեսնում, որին կարող է անհամաձայն լինել ցանկացած հայ մարդ։ Միասնականություն չի դրսևորվում։ Հիմա ժամանակն է, որ մի կողմ դրվեն բոլոր դեբատները, տարաձայնությունները, որովհետև սահմանին տղերքը կռվում են։ Վստահ եմ, որ դուք՝ պարոն Օհանյան, պարոն Մինասյան, ձեր կեսնափորձով շատ տարիների միջով եք անցել և դուք պետք է համակարծիք լինեիք մեզ հետ: Ցավոք՝ սխալվել եմ»,- ասաց նա։


Լիաննա Թորոսյան