Chanel-ը հայտարարել է նոր դեսպանի մասին․ նա ընկերության պատմության մեջ առաջին սևամորթ կինն է

Chanel-ը իր նոր դեսպան է անվանել՝ կանադացի- ուգանդացի դերասանուհի Ուիթնի Փիկին, գրում է kommersant.ru-ն։ 20-ամյա աղջիկը կներկայացնի Կոկո Մադեմուզել բույրը՝ դառնալով ընկերության պատմության մեջ առաջին սևամորթ դերասանուհին է, ով դարձել է բույրի դեմքը:
Նրանից առաջ Կոկո Մադմուզելի դեսպաններն էին Քեյթ Մոսն ու Կիրա Նայթլին։
Հայտարարության մեջ ընկերությունը դերասանուհուն անվանել է «այսօրվա երիտասարդության մարմնացում»՝ հավելելով, որ նրա «հետաքրքրասիրությունը, ինքնավստահությունը, նախապաշարմունքների բացակայությունը կրկնում են երիտասարդ Կոկո Շանելի խառնվածքը»։