Ֆրանսիայի դատախազությունը 1,5 տարվա ազատազրկում է պահանջում դերասան Ժերար Դեպարդյեի համար

Ֆրանսիայի դատախազությունը 1,5 տարվա ազատազրկում է պահանջում դերասան Ժերար Դեպարդյեի համար

Ֆրանսիայի դատախազությունը 1,5 տարվա ազատազրկում և 20 հազար եվրո տուգանք է պահանջում ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյեի համար։

Նա մեղադրվում է սեռական ոտնձգությունների համար։

Այն գործողություններ մասին, որոնց համար մեղադրվում է Դեպարդյեն, ենթադրյալ զոհերը հրապարակել են մեկ տարի առաջ։ Ամեն ինչ, ըստ նրանց, տեղի է ունեցել չորս տարի առաջ Փարիզի 16-րդ թաղամասի առանձնատանը։ Այնտեղ նկարահանվել է Ժան Բեքերի «Կանաչ փեղկեր» ֆիլմը՝ Դեպարդյեի վաղեմի ընկեր Ֆանի Արդանի մասնակցությամբ։ Ֆիլմում նա մարմնավորել է տարեց դերասանի, կինոյի թուլացած աստղի։ Եվ, ինչպես պնդում են դատախազները, նա չափազանց տարվել է «սրբազան հրեշի» դերով։

Նրա դեմ մեղադրանք են ներկայացրել 53-ամյա դեկորատոր Ամելին և 33-ամյա ռեժիսորի օգնական Սառան։