Վայրի շիմպանզեները «թմբկահարելու իրենց ֆիրմային ոճն» ունեն

Վայրի շիմպանզեները «թմբկահարելու իրենց ֆիրմային ոճն» ունեն

Վայրի շիմպանզեները «թմբկահարելու իրենց ֆիրմային ոճն» ունեն։ Հետազոտողները, որոնք դիտարկել եւ ուսումնասիրել են շիմպանզեներին Ուգանդայի արեւադարձային անտառներում, պարզել են, որ կենդանիները միմյանց հաղորդագրություններ են ուղարկում ծառերի արմատներին տկտկացնելով:

Նրանց կարծիքով՝ բնորոշ ռիթմերը թույլ են տալիս տեղեկատվություն ուղարկել մեծ հեռավորությունների վրա՝ բացահայտելով, թե ով որտեղ է եւ ինչ է անում, գրում է Animal Behaviour-ը։

Սենտ Էնդրյուսի համալսարանից դոկտոր Քեթրին Հոբեյթերը բացատրել է, որ վայրի կապիկները հսկայական ծառերի արմատներն օգտագործում են որպես մեծ փայտե մակերես՝ ձեռքերով եւ ոտքերով թմբկահարելու համար:

«Արմատներին ուժեղ հարվածելու դեպքում դրանք ռեզոնանս են տալիս եւ արձակում այնպիսի խորը, թնդուն ձայն, որը տարածվում է անտառով»,- ասել է նա:

Գիտնականները պարզել են, որ յուրաքանչյուր արու շիմպանզե օգտագործում է իր ռիթմը: