2022 թվականի 15 ամենահայտնի աստղերը

2022 թվականի 15 ամենահայտնի աստղերը

Ամերիկյան Just Jared կայքը հոդված է հրապարակել, որտեղ թվարկել է 15 աստղերի, որոնց այս տարի ամենից հաճախն են փնտրել Google-ի որոնողական համակարգում:

Սկանդալներ, ինտրիգներ, ամուսնալուծություններ, հարսանիքներ… և մի շարք այլ հանգամանքներով պայմանավորված, նրանք կարողացել են հետաքրքրել միլիոնավոր մարդկանց ամբողջ աշխարհում:

Դերասան Ռայան Ռեյնոլդս, նրան հաջորդում է երգիչ, դերասան Հարի Սթայլս, այնուհետև Երգչուհի Թեյլոր Սվիֆթ՝ ամսական միջինում 2,100,400 Google որոնում:

12-րդ տեղում բասկետբոլիստ Սթիվեն Քարի, իսկ նրան հաջորդում է նույն սպորտաձևի ներկայացուցիչ Լեբրոն Ջեյմսը: 

Դերասանուհի Զենդայան 10-րդ հորիզոնականում է, որին հաջորդում է դերասանուհի Միլի Բոբի Բրաուն և Ուիլ Սմիթը:

Իլոն Մասկը 7-րդ, կատակերգու, սցենարիստ, շոումեն Փիթ Դեյվիդսոնը 6-րդ, գործարար, ռեալիթի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյան 5-րդ տեղում են:

Ֆուտբոլիստ Թոմ Բրեյդին և Եղիսաբեթ II թագուհին հաջորդում են միմիանց, այնուհետև դերասան Ջոնի Դեփն է:

Իսկ առաջին հորիզոնականում դերասանուհի Էմբեր Հերդն է՝ ամսական միջինում 5,651,700 Google որոնում: