Հրդեհ՝ Կոտայքում. Նոր Գեղիի մանկապարտեզի հարևանությամբ տուն է այրվել

Երեկ՝ նոյեմբերի 20-ին, հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Գեղի գյուղի 18-րդ փողոցի մանկապարտեզի մոտակայքում գտնվող տներից մեկում հրդեհ է բռնկվել:
Ինչպես հայտնում ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել ՓԾ Աբովյանի թիվ 45 հրշեջ փրկարարական ջոկատից՝ 2 մարտական հաշվարկ:
Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է նշված փողոցի թիվ 32 տանը կից խորդանոցում: