Հում բանջարեղենը կարող է վտանգավոր լինել․ մասնագետը զգուշացրել է

Հում բանջարեղենը կարող է վտանգավոր լինել․ մասնագետը զգուշացրել է

Բանջարեղենն ու մրգերը մանրաթելերի և վիտամինների արժեքավոր աղբյուր են, սակայն որոշ մարդկանց խորհուրդ չի տրվում դրանք հում ուտել: Այս մասին զգուշացրել է գաստրոէնտերոլոգ Եվգենյա Մելնիկովան Газета.Ru-ին։

Մասնագետի խոսքով՝ աղեստամոքսային տրակտի հիվանդություններով հիվանդները չպետք է օգտագործեն ընդգծված համային հատկանիշներով բանջարեղեն՝ լոլիկ, սոխ, սխտոր, կարմիր պղպեղ։

Բժիշկը զգուշացրել է, որ դրանք կարող են երկար ու ցավոտ այրոց առաջացնել։ Բացի այդ, ըստ մասնագետի, եթե ստամոքսի բորբոքման, գրգռվածության կամ շարժունակության խանգարման հետ կապված խնդիրներ կան, հում բանջարեղենը վտանգավոր է, քանի որ դրանք կարող են հրահրել ավելորդ գազերի ձևավորում, առաջացնել ստամոքսի ցավ և կղանքի խանգարում:

«Գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս հիվանդությունը, քրոնիկ գաստրիտը, ստամոքսի խոցը, տասներկումատնյա աղիքի խոցը հակացուցումներ են հում բանջարեղենի օգտագործման համար», Եվգենյա Մելնիկովան։

Գաստրոէնտերոլոգը հորդորել է սահմանափակել հում բանջարեղենի օգտագործումը խրոնիկական խոլեցիստիտով, լեղապարկի և լեղուղիների դիսկինեզիայով հիվանդների դեպքում։

Նա բացատրել է, որ այս հիվանդություններով տառապող մարդկանց՝ ցածր յուղայնությամբ դիետան առաջացնում է լեղու խտացում, լճացում ու քարերի առաջացում։

Խոցային կոլիտի, Կրոնի հիվանդության, հաստ աղիքի դիվերտիկուլյար հիվանդության, սուր աղիքային վարակների, գրգռված աղիքի համախտանիշի դեպքում Մելնիկովան խորհուրդ է տվել ցանկացած բանջարեղեն օգտագործել միայն ջերմային մշակումից հետո։