Իշխանության նոր «սրտի դատավորը»

Իշխանության նոր «սրտի դատավորը»

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը» դարձյալ դատավոր Մասիս Մելքոնյանն է: Ընդ որում, քիչ է պատահում, որ նույն մարդն անընդմեջ հայտնվում է մեր խորագրի «հերոսի» կարգավիճակում:

Բայց Մելքոնյանը «վաստակել» այդ «իրավունքը»: 

Կալանքի «վարպետը» 

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը կալանավորվեց այս դատավորի որոշմամբ:
Արթուր Սուքոյանը քաղբանտարկյալ է, որովհետև նրա նկատմամբ կիրառվեց տարբերակված մոտեցում քաղաքական պատճառով. «ոչ յուրային» լրագրողի նկատմամբ բռնություն կիրառած որևէ իշխանավոր կամ  ոստիկան չեն պատժվել: ՔՊ վարչության անդամ Հակոբ Արշակյանը նույնիսկ պաշտոնի առաջխաղացում ունեցավ՝ դառնալով ԱԺ փոխնախագահ: 

Նախկին «ժողովրդավարը» 

Կարճ ժամանակ առաջ Մասիս Մելքոնյանը դեռ դատավոր չէր, «Հանրապետություն» կուսակցության անդամ էր, եթերներում էր հայտնվում և լալահառաչ ելույթներ էր ունենում ժողովրդավարության և մարդու իրավունքները թեմայով: Իշխանության կերակրատաշտը փոխեց նրան՝ ինչպես և նրա ողջ կուսակցությանը:

Վահրամ Բագրատյան