Զարեհ Սինանյանը սփյուռքահայերի տվյալները հանձնում է «շեֆին», որ արգելվի նրանց մուտքը հայրենիք

Զարեհ Սինանյանը սփյուռքահայերի տվյալները հանձնում է «շեֆին», որ արգելվի նրանց մուտքը հայրենիք

«Երկիր»-ի խմբագիր Վահե Սարգսյանն ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել․

«Օրն սկսենք բարի լուրով. Սփյուռքում (այս անգամ՝ Գերմանիայում) հերթական անգամ խայտառակվել է Գլենդելից ՀՀ եկած հայտնի խոպանչի ոմն Զարեհ Սինայնանը, ով հարկատուներիս գումարներով զբաղված է Սփյուռքի պառակտմամբ ու ավանդական կառույցների ոչնչացման ողորմելի փորձերով: Ներկաներից մեկը շատ ճիշտ նշեց՝ տո դու ի՞նչ պիտի ասես, որ լսենք:

Դե, նշված խոպանչուն մնում է մի գործ՝ գործ տալը, այն է՝ ամեն համայնքից հավաքել բոլոր արժանապատիվ սփյուռքահայերի անուններն ու տվյալները, հանձնել իր շեֆին, որպեսզի արագորեն արգելվի այդ մարդկանց մուտքը հայրենիք: Սա է դրա իրական և միակ գործը:

Իսկ մնացածը վայելեք»,- գրել է նա։