«Անաuնացման գործընթաց». զրկում են պատմությունից, մեկ էլ կպարզվի` ցեղաuպանությունը թnւրքերն ու ադրբեջանցիները չեն արել

«Անաuնացման գործընթաց». զրկում են պատմությունից, մեկ էլ կպարզվի` ցեղաuպանությունը թnւրքերն ու ադրբեջանցիները չեն արել

«Հայոց պատմության» կամ ինչպես կառավարությունը վերանվանեց` «Հայաստանի պատմության» 8-րդ դասարանի հաստատված նոր դասագրքում 1828 թվականին Արևելյան Հայաստանի միացումը Ռուսական կայսրությանը որակվել է որպես «բռնակցում»։

Ստացվում է, որ ՀՀ կառավարությունը ոչ միայն փոխում է առարկայի անունը, այլ նաև պատմությունը: Իսկ էլ ի՞նչ են փոխելու պատմության մեջ, միգուցե Ցեղասպանությունը կչեղարկե՞ն կամ կպարզվի, որ երբեք Թուրքիան և Ադրբեջանը չե՞ն կոտորել մեր ժողովրդին։ 

MediaHub-ի հետ զրույցում ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը նշեց, որ սա «անասնացման պրոցեսի» բաղադրիչներից մեկն է, այսինքն՝ մարդկանց անասնացումից հիմա էլ հասել են երեխաներին, խեղաթյուրում է են պատմությունը։ Ըստ նրա՝ այստեղ խնդիրը բնավ ռուսների մեջ չէ, քանզի այն, ինչ տեսանք գրքի մեջ՝ հակահայկական գործողություն է, որը Արևմուտքից սպասարկում է թուրք–ադրբեջանական շահերը։ 

«Միքայել Լոռիս-Մելիքովը կամ Վալերիան Մադաթովը այն հայերն են, որոնք մասնակցել էին Հայաստանի ազատագրմանը, և եթե հանկարծ այդ պրոցեսը չգնար, ապա, ըստ էության, Հայաստան չէր լինի։ Կամ նույն Իսրայել Օրին, իրենք ի՞նչ է, «Կրեմլի ագենտնե՞ր են», թե՞ զավթիչներ են։ Սա ակնհայտ «անասնացման պրոցես է»։ Եվ այդ պրոցեսի հիմնական նպատակն է խեղաթյուրել երիտասարդներին և ռուսական կողմին ներկայացնել որպես թշնամի»,– ասաց Աբովյանը։

Զուգահեռաբար, շարունակեց մեր զրուցակիցը, բյուրեղացնելու են թուրքերին ու ադրբեջանցիներին.

«Չզարմանա՛ք, որ լսեք՝ Ցեղասպանությունը թուրքերը ու ադրբեջանցիները չեն արել, այլ ինչ–որ պրոցեսներ են եղել: Մեզ արդեն զրկում են մեր հիշողությունից, դարձնում են անհայրենիք, անպատիվ, արժանապատվությունից զուրկ, ստորացված, «թուրքի ճորտ են» մեզ սարքում։ Երեխաների ենթագիտակցության վրա աշխատելը «անասնացման պրոցեսի» ամենակարևորագույն բաղադրիչներից մեկն է», - շեշտեց նա:

Իսկ ի՞նչ անել: Այս ամենը կանխելու համար առաջին հերթին, ըստ ԱԺ նախկին պատգամավորի, պետք է դադարել սպասարկել թուրքերի և ադրբեջանցիների շահերը։ 

«Պարզ է, որ այս իշխանությունը չի կարող դա անել, քանի որ այն ուղղակի սպասարկողն է թուրքերի և ադրբեջանցիների շահերի։ «Հայոց պատմություն» առարկան վերանվանվել է «Հայաստանի պատմություն», սա ևս դրա մասն է, սրանց համար պատմությունը սկսում է այն պահից, երբ իրենք 2018թ․ տաքուկ բազկաթոռները զբաղեցրեցին։ Էս մարդիկ աշխատում են թուրք–ադրբեջանական տանդեմի հետաքրքրությունների դաշտում, իսկ թուրք–ադրբեջանական տանդեմի առաջնային նպատակը Հայաստանի Հանրապետության լուծարումն է: Մենք ինչի՞ վրա ենք զարմանում, պետք է մեր վրա զարմանանք, որ հանդուրժում ենք, որ մեզ «քոռ դանակով մորթում են»»,– հավելեց Արման Աբովյանը։

Հիշեցնենք, որ Հայ պատմագրության մեջ Գյուլիստանի (ստորագրված 1804-1813 թթ ռուս-պարսկական պատերազմից հետո) և Թուրքմենչայի պայմանագրերն ընդունված է անվանել Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին, այդպես է 2023 թ. դասագրքում։

Մարիաննա Արամյան