Ոստիկանները մեկ անձի են ծառայում․ Գարիկ Գալեյան

Բոլորը ստում են, ծառայում դավաճան իշխանությանը, նրանք չեն ծառայում պետությանը. ոստիկանները մեկ անձի են ծառայում, արժանապատվություն չունեն։

Այս մասին Քննչական կոմիտեի դիմաց զոհված զինծառայողների ծնողների բողոքի ակցիայի ժամանակ ասաց 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը։

«Այո՛, ինձ էլ են հրավիրել, այդ առերեսման ցուցակում ես էլ կամ Խուդինյանի հետ։
Բաժնի բերետավորները տվել են Խուդինյանի անունը։ Իրենք ասել են, որ վարչապետի հրամանով են գտնվել Եռաբլուրում»
,-ասաց Գալեյանը։

Նրա հավաստմամբ՝ կարմիր բերետավորներից մեկը պնդել է, որ իրենց վայբերին  հաղորդագրություն է եկել, որ զոհված զինծառայողների ծնողներին բերման ենթարկեն։

«Այն ոստիկանը, ով կփորձի որդեկորույս ծնողի  նկատմամբ նման վերաբերմունք ցուցաբերել, հատկապես՝  մայրերի, հայրերին չեմ ասում, արժանապատվություն չունեն: Նաև փորձում են արագացված վարչական տուգանքի ենթարկեն, որ այդ տուգանքներով իրենք պարգևավճար ստանան»,-ասաց Գարիկ Գալեյանը։

Հիշեցնենք, որ 2022 թվականի սեպտեմբերի 21 -ին՝ Անկախության օրը կարմիր բերետավորները բիրտ ուժով հեռացրին զոհված զինծառայողների ծնողներին, ովքեր այնտեղ էին հավաքվել արգելելու վարչապետին մոտենալ իրենց որդիների շիրիմներին։ 

Մանրամասները՝ տեսանյութում։