ԱԻՆ 13 աշխատակից բերման է ենթարկվել․ նրանց մի մասը կալանավորվել է․ մանրամասներ

Ինչպես արդեն հայտնել ենք, Ազգային անվտանգության ծառայությունը երեկ խուզարկություններ է կատարել Արտակարգ իրավիճակների նախարարությունում: Ըստ լուրերի՝ ԱԱԾ գործողությունը կապված է Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործի հետ։ Մասնավորապես, ԱԻՆ-ի պաշտոնյաները տարբեր անձանց պաշտոնների նշանակման գործընթացում կոռուպցիոն գործարքների են գնացել։
MediaHub.am-ի տեղեկություններով՝ երեկ ԱԻՆ-ից բերման է ենթարկվել 13 աշխատակից, արդ թվում՝ ԱԻՆ նախարարի խորհրդական Ա․ Հ․-ն, Փրկարար ծառայության տնօրեն Ա․ Գ․-ն, Փրկարար ծառայության Փրկարար ուժերի վարչության պետ Ա․ Գ․-ն, Փրկարար ծառայության կադրերի վարչության պետ Ա․ Կ․-ն, Պետական ռեզերվների գրասենյակի ղեկավար Հ․Ե․-ն և նյութատեխնիկական վարչության աշխատակիցներ։
Մեր աղբյուրի փոխանցմամբ` նրանց մի մասին երեկ բաց են թողել, իսկ Փրկարար ծառայության կադրերի վարչության պետին քիչ առաջ են ազատ արձակել, մյուսների մասով դեռ որոշում չի կայացվել և նրանք այս պահին անազատության մեջ են գտնվում։