Հրապարակի փոստի շենքը վերցնում ենք․ Փաշինյան

Կառավարությունն այսօրվա նիստի ընթացքում որոշեց մասնավորեցնել Հանրապետության հրապարակում գտնվող «Հայփոստի» մասնաշենքը և այն դարձնել Բաց բաժնետիրական ընկերություն (ԲԲԸ):

«Հրապարակի փոստի շենքը վերցնում ենք»,- նիստի ընթացքում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Ելնելով ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականությունից, մասնավորապես, պետական գույքի կառավարման ոլորտի բարեփոխումների ռազմավարության և 5-ամյա միջոցառումների ծրագրի 103-րդ կետի դրույթներն ապահովելու նպատակով նախատեսվում է իրականացնել պիլոտային ծրագիր։
Պիլոտային ծրագրի առաջին փուլով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող ք.Երևան, Նալբանդյան 28 հասցեում գտնվող 7809,9 քառ.մ մակերեսով շենքի և դրա զբաղեցրած 0,262 հա հողամասի ներդրմամբ ստեղծել «Ռիփաբլիք Պլազա» բաց բաժնետիրական ընկերություն։

Ըստ նախագծի՝ պիլոտային ծրագրի հաջորդ փուլերով նախատեսվում է նոր ստեղծված ընկերեությունն ընդգրկել մասնավորեցման ծրագրում: Ընդ որում, ընկերությունը մասնավորեցման ծրագրում ընդգրկվելու աշխատանքներին զուգահեռ պետք է կատարվեն նաև այլ աշխատանքներ՝ կապված գույքի գրավչության բարձրացման հետ։ 

Մանրամասները՝ տեսանյութում։