ՔՊ-ն բանակցելու է հայ զինվորներին կտտանքների ենթարկող Ադրբեջանի հետ

Հոկտեմբերի 2-ին Ժնևում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը:
Ադրբեջանը հրետակոծում է ՀՀ քաղաքներն ու գյուղերը, ամենադաժան տարբերակներով սպանում է հայ զինվորներին, այդ թվում կին զինվորականներին, իսկ ՔՊ-ն կրկին անգամ հանդիպում է Ադրբեջանի հետ:
Ինչ են քննարկելու Բաքվի հետ ՔՊ-ականները հայտնի չէ, բայց Բաքուն ցանկանում է ոչնչացնել հայոց պետականությունը, գրավել Սյունիքն ու Սևանը՝ նրանք դա չեն էլ թաքցնում, իսկ Ալիևը խոսում է այն մասին, որ նրանք ոտքով գալու են Երևան:
Եթե ՔՊ-ականները ցանկանում են կանխել վերոնշյալ աղետալի սցենարն, ապա պետք է հրաժարական ներկայացնեն, քանի որ Բաքուն անլուրջ է վերաբերվում ու ծաղրում է ՀՀ գործող իշխանություններին: 2020թ.-ի կապիտուլյացիոն փաստաթուղթը ստորագրած թիմը պետք է հեռանար ոչ միայն քաղաքականությունից և իշխանությունից, այլ անգամ ՀՀ-ից:
Սակայն ՔՊ-ն շարունակում է պաշտոնավարել, այդ թվում ՀՀ հպարտ քաղաքացիների ընտրության արդյունքում. Հայաստանի սահմանները փոքրանում են, իսկ ՔՊ-ի ու նրանց հարազատների ֆինանսական բարեկեցությունն՝ ավելանում:
Ադրբեջանին հնարավոր է կանխել միայն ռազմական ճանապարհով՝ ունենալով հզոր հայկական բանակ, կահավորված սահմաններ և այդպես ստիպել Բաքվին հաշվի նստել հայկական շահերի հետ, այդ թվում՝ Արցախում:
Վահրամ Բագրատյան