Արթուր Վանեցյանն ու աջակիցները փակեցին Կառավարության շենքի գլխավոր մուտքը
Արթուր Վանեցյանն ու աջակիցները քիչ առաջ փակեցին Կառավարության գլխավոր մասնաշենքի մուտքը։ Նրանք սկսեցին վանկարկել՝ «Նիկոլ, դավաճան»։
Արթուր Վանեցյանը նշեց, որ իրենք չեն գրավելու Կառավարության շենքը։
«Ժողովուրդ ջան, մենք այնքան ուժեղ ենք։ Ժողովուրդ, մեզ պետք չի մարդ ծեծել, մենք այնքան ուժեղ ենք, որ մեր դեմ չեն կարողանալու որևէ բան անել, մենք այնքան ուժեղ ենք, որ այսպես, իրար հետ կարողանում ենք պայքարել՝ արևին, անձրևին, ցրտին ու շոգին։ Հայաստանը ոտքի է կանգնել, Արցախը ոտքի է կանգնել, մեր պայքարն անկասելի է, և մենք անպայման շատ կարճ ժամանակ հետո ունենալու ենք առանց թուրքի Հայաստան»,- շեշտեց Արթուր Վանեցյանը։
Նրա խոսքին հետևեցին «առանց թուրքի Հայաստան» վանկարկումները։ Ապա Արթուր Վանեցյանը հորդորեց աջակիցներին` խաղաղ, առանց որևէ բախման շարունակել երթը, ինչպես և սկսել էին։
Նշենք, որ րոպեների ընթացքում Կառավարության շենքի մոտ կենտրոնացվեցին ոստիկանության մեծաթիվ ուժեր։