Կանաչ լոբու օգտակար հատկությունները

Շատ ու շատ օգտակար հատկություններով օժտված այս մթերքը օգտակար է բոլոր նրանց համար, ովքեր ունեն խնդիրներ սրտանոթային համակարգի, մարսողական համակարգի, ավելորդ քաշի, շաքարային դիաբետի հետ կապված: Կանաչ լոբին իր մի փունջ օգտակար հատկություններով և մեծ քանակի հակաօքսիդանտների օգնությամբ մոտ 28 տոկոսով կանխարգելում է քաղցկեղի որոշ տեսակների հավանականությունը: Այն օգտակար է մաշկին, մազերին և 40-ն անց կանանց խորհուրդ է տրվում հաճախ օգտագործել՝ մշտապես թարմ ու երիտասարդ տեսք ունենալու և առողջ լինելու համար:
Սպիտակուցային նյութերով լոբու հատիկները մոտենում են մսին։ Լոբու հատիկների մեջ սպիտակուցները կազմում են 20-22% (մսում՝ 20-23%)։ Կանաչ լոբու մեջ սպիտակուցները 6-7% են։ Բացի այդ լոբին պարունակում է մոտ 2% ճարպ և, վերջապես, վիտամիններ ու մարդու օրգանիզմի համար անհրաժեշտ հանքային աղեր։
Լոբին պետք է սահմանափակել հոդատապի, նեֆրիտի, ստամոքսաբորբի, խոլեցիստիտի, կոլիտի, ստամոքսի և 12-մատնյա աղիի խոցերի դեպքում։ Հատիկը պարունակում է բարդ շաքարներ, որոնք չեն մարսվում մարդու օրգանիզմում։ Որպես դիետիկ սննդահումք՝ կարող են դիտվել միայն նախապես 8-10 ժամ ջրում թրջված հատիկները։ Կարելի է նաև եփել, մեկ ժամ թրմել, քամել։ Ջուրը պիտանի չէ խմելու կամ այլ ուտեստ պատրաստելու համար։