Քաղաքացի է մահացել՝ եղունգները կրծելու հետևանքով

Քաղաքացի է մահացել՝ եղունգները կրծելու հետևանքով

Շատերը կարծում են, որ եղունգները կրծելու սովորությունը անհանգստության նշան է: Սակայն միշտ չէ,որ այդպես է: 

Եղունգներ կրծելը ամենաանվտանգ զբաղմունքը չէ, եթե արդյունքում բաց և չմշակված վերքեր են մնում, որոնք հեշտությամբ կարող են վարակվել: Մի բրիտանացի նույնիսկ մահացել է զարգացող վարակից:

Փորձագետները նշում են, որ  երեխային հաճելի է եղունգները կրծել, դա նրան ֆիզիկական հաճույք է պատճառում, և դրանով էլ նա փոխարինում է իրեն անմատչելի գործողություններին:

Մինչ օրս մասնագետները չեն կարողանում հստակ ասել, թե ինչն է ստիպում մարդկանց կրծել եղունգները: Ոմանք կարծում են, որ  դա սթրեսի հետևանք է, իսկ ոմանք էլ՝ հոգեկան խնդիրների ազդանշան: