Samsung-ի 100 միլիոն սմարթֆոններում ճակատագրական սխալ է հայտնաբերվել

Samsung-ի 100 միլիոն սմարթֆոններում ճակատագրական սխալ է հայտնաբերվել

Իսրայելցի հետազոտողները տասնյակ միլիոնավոր Samsung սմարթֆոնների մեջ հայտնաբերել են սխալ, որը թույլ է տալիս կոտրել սարքը, հաղորդում է SamMobile-ը։

Թել Ավիվի համալսարանի զեկույցում ասվում է, որ Samsung-ը թողարկել է հեռախոսներ, որոնք ճակատագրական խոցելիություն ունեն ծակատիչում։ Նկարագրված խնդիրը կապված է եղել անվտանգության համակարգում խնդրի հետ եւ թույլ է տվել հաքերներին գողանալ գաղտնաբառերը եւ օգտատերերի այլ անձնական տվյալներ։  

Փորձագետների կարծիքով՝ խոցելիությունն ազդել է Galaxy S8, Galaxy S9, Galaxy S10, Galaxy S20 եւ Galaxy S21 սերիաների սարքերի վրա։ Փորձագետները նշել են, որ սխալն ազդել է մոտ հարյուր միլիոն սարքերի վրա։ 

Փորձագետները հայտնել են, որ խնդրի մասին իրենք ծանուցել են Samsung-ին այն հայտնաբերելուց անմիջապես հետո։ Նրանց խոսքով՝ վերոնշյալ սմարթֆոնների օգտատերերը վախենալու ոչինչ չունեն, քանի որ կորեական ընկերության ինժեներներն արդեն թողարկել են խոցելիությունը շտկելու համար նախատեսված պատչեր։