ՌԴ-ն զգուշացրել է Հայաստանին Հռոմի ստատուտին միանալու ծայրահեղ բացասական հետևանքների մասին. ԱԳՆ

ՌԴ-ն զգուշացրել է Հայաստանին Հռոմի ստատուտին միանալու ծայրահեղ բացասական հետևանքների մասին. ԱԳՆ

Ռուսաստանի Դաշնությունը զգուշացրել է Հայաստանի իշխանություններին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալության մասին լուրի համատեքստում Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտին միանալու դեպքում ծայրահեղ բացասական հետևանքների մասին։ Այս մասին ՏԱՍՍ գործակալությանը հայտնել է ՌԴ ԱԳՆ-ի անանուն զրուցակիցը։

«Հայաստանյան գործընկերները զգուշացված են երկկողմ հարաբերությունների մասով ծայրահեղ բացասական հետևանքների մասին», - ասել է նրանց զրուցակիցը։

Մարտի 24-ին ՀՀ Սահմանադրական դատարանը սահմանադրությանը չհակասող համարեց Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտին միանալու Երևանի ցանկությունը, որը, ըստ հայկական կողմի, հնարավորություն կտա դիմել այդ դատարան Ադրբեջանի ռազմական հանցագործությունների մասով։

Հռոմի ստատուտին միանալով ՀՀ-ն պարտավորվում է Միջազգային քրեական դատարանի որոշումները կատարել, այդ թվում և ձերբակալել այդ մարմնի կողմից հետախուզում հայտարարված մարդկանց։ 

Մարտի 17-ին այդ նույն դատարանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու որոշում էր կայացրել։