Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է Օսլո

Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է Օսլո

Մարտի 27-ին Հայաստանի ազգային հավաքականը ժամանեց Նորվեգիայի մայրաքաղաք Օսլո, որտեղ մարտի 29-ին ընկերական հանդիպում կանցկացնի Նորվեգիայի ընտրանու հետ: Հայտնում  է ՀՖՖ-ն։

Թիմը կհանգրվանի Օսլոյի Ռեդիսոն Բլու Նիդալեն հյուրանոցում:

Հիշեցնենք, որ Նորվեգիա-Հայաստան խաղը կկայանա մարտի 29-ին Օսլոյի «Ուլևոլ» մարզադաշտում: Սկիզբը՝ Երևանի ժամանակով 21:00-ին: