Արմեն Գրիգորյանի «հույսը» Իլհամ Ալիևի բարի կամքն է

Արմեն Գրիգորյանի «հույսը» Իլհամ Ալիևի բարի կամքն է

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ է հաջողվել ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն։ «Հուսանք, որ Ադրբեջանը կշարունակի պահպանել հրադադարը»,– ասել է նա։

Միջազգային ՀԿ-ների «մասնագետ», ողջ գիտակից կյանքում Արևմուտքին գովերգող, պատահականության սկզբունքով ԱԱԽ քարտուղար դարձած Արմեն Գրիգորյանը շնորհակալություն է հայտնում միջազգային հանրությանը՝ ՔՊ-ի իշխանությունը փրկելու համար:

Ադրբեջանին դիմագրավում է հայոց բանակը, որն անհավասար մարտեր է մղում սահմանի ողջ երկայնքով: ԱԱԽ քարտուղարն ի պաշտոնե պետք է ամրապնդի ազգային անվտանգությունը, իսկ ՔՊ-ն, որի անդամն է Արմեն Գրիգորյանը, 2018թ.-ից մինչև այսօր զբաղված է հայոց պետականության կազմաքանդմամբ:

Արմեն Գրիգորյանը հուսով է, որ Ադրբեջանը, որի հետ իր «շեֆ» Նիկոլ Փաշինյանը ցանկանում է խաղաղություն կնքել, կպահպանի հրադադարը: Ալիևը հուսախաբ է անելու Արմեն Գրիգորյանին, քանի որ Բաքվի նպատակն է ոչնչացնել հայ ազգին և հայոց պետականությունը: Միայն կույր մարդը չի տեսնում Ադրբեջանի իրական ծրագրերը:

Վահրամ Բագրատյան