Բժիշկները զգուշացնում են, թե ում է վտանգավոր կարտոֆիլ ու կաղամբ ուտել

Բժիշկները զգուշացնում են, թե ում է վտանգավոր կարտոֆիլ ու կաղամբ ուտել

Առողջ մարդիկ, որոնք ունեն ճիշտ գործող մարսողական համակարգ, կարող են ուտել գրեթե ամեն ինչ: Նրանք միայն պետք է ճիշտ հավասարակշռեն իրենց սննդակարգը և սահմանափակեն շաքարի, տրանսճարպերի կամ կարմիր մսի օգտագործումը:Սակայն այս կանոնները չեն վերաբերում բոլորին.

Կրոնի հիվանդությամբ տառապողները պետք է հետևեն ավելի խիստ կանոնների: Կրոնի հիվանդությունը աղիների բորբոքային հիվանդություն է, որը սովորաբար ազդում է 20-ից 40 տարեկան մարդկանց վրա: Հիվանդությունը ոչ միայն զարգանում է աղիքներում, այլև ախտահարում է կերակրափողը, ստամոքսը և նույնիսկ ամբողջ մարսողական համակարգը՝ դժվարացնելով ամենօրյա աշխատանքը։

Կրոնի հիվանդության ամենատարածված ախտանիշները ներառում են ուժեղ ցավ և ջղաձգություն, հիմնականում որովայնի աջ մասում, փորլուծություն կամ գազեր և քրոնիկական հոգնածություն: Հիվանդները նաև դժգոհում են ախորժակի բացակայությունից և անեմիայից, պայքարում են բերանի խոռոչի խոցերի դեմ և նկատում են քաշի զգալի կորուստ:

Կարևոր է: Բժիշկները խստորեն խորհուրդ են տալիս այս հիվանդությամբ տառապող մարդկանց սննդակարգից բացառել կարտոֆիլը, կաղամբն ու ոլոռը։