Ազգային ինքնության թշնամիների երկակի ստանդարտները․ Արա Զոհրաբյան

Ազգային ինքնության թշնամիների երկակի ստանդարտները․ Արա Զոհրաբյան

Նիկոլ Փաշինյանի կառավարման խմբակի մեջ կան անձինք, որոնք չեն թաքցնում իրենց աթեիստական, ինչպես նաև պղծության տարածման հակումները և նախասիրությունները: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Զարթոնք» կուսակցության ղեկավար, փաստաբան Արա Զոհրաբյանը:

«Ինձ և գաղափարակից հայրենակիցներիս համար անվիճելի է, որ այս խմբակը պատերազմում է քրիստոնեության դեմ, մեր ազգային արժեքների դեմ, կարճ ասած՝ մեր ազգային ինքնության դեմ: Դրա օրինակները բազմաթիվ են:

Վերջին թարմ օրինակները- «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքից դուրս հանվեցին նախածննդյան տոները (հունվարի 3-ը, 4-ը և 5-ը):

Հիմա էլ Նիկոլ Փաշինյանի ճաշակին չեն համապատասխանում Հայաստանում սփռված ԽԱՉԵՐԸ: Կառավարության նիստի ժամանակ նա նշում է՝ «Դե պատկերացրեք, որ բոլոր վթարների առումով խաչքարեր, տապանաքարեր տեղադրենք, ինչ կստացվի արդյունքում»:

Վարչապետի պաշտոնը զբաղեցրած անձի խոսքը տրամաբանական (չեմ նշում՝ ճիշտ) կլիներ, եթե՝

1) Պետության համար հրատապ ու կարևոր հարցերը (սկսած անվտանգությունից ավարտված սոցիալական խնդիրներից) լուծված լինեին և հասնեինք խաչեր տեղադրելու կամ չտեղադրելու հարցին.

2) Մայրուղիների վրա չտեսնեինք ոգելից խմիչքների և խաղամոլությունը խրախուսող գովազդային մեծ ու վտանգավոր վահանակները:

Ազգային ինքնության այս թշնամիները հիմա էլ Ազատագրական շարժման անդամներին են համատարած կանչում վարժական հավաքների: Ինչպես պարզվում է համացանցից, վարժական հավաքների են կանչում նաև այլ քաղաքացիների, որոնք ընդդիմադիր կեցվածք ունեն:

Հ.Գ. Սաղմոս 73:8 - Նրանց ազգակիցներն իրենց սրտում միասնաբար ասացին. «Եկեք վերացնենք Աստծու բոլոր Տոներն երկրի երեսից»»։