Պարգևավճարներ՝ Ազգային ժողովում

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի որոշմամբ՝ մայիսի 28-ի առթիվ օրենսդիր մարմնի աշխատակազմը կպարգևատրվի։ Որոշման մեջ, մասնավորապես, ասվում է․
«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով` կարգադրում եմ.
1. Հանրապետության տոնի առթիվ Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողներին եւ աշխատողներին խրախուսել միանվագ դրամական պարգեւատրմամբ՝ ամսական պաշտոնային դրույքի 50% չափով՝ համաձայն հավելվածի:
2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարումների կատարումը»։