Կուտականի ուղղությամբ ինտենսիվ փոխհրաձգություն չի եղել․ ՊՆ

Կուտականի ուղղությամբ ինտենսիվ փոխհրաձգություն չի եղել․ ՊՆ

Այսօր հիշյալ (Կուտական, Գեղարքունիք, խմբ․) ուղղությամբ ինտենսիվ փոխհրաձգություն չի եղել, զոհեր, վիրավորներ չկան։ Այդ մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասաց ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։

Նա նշեց, որ այս պահին էլ կրակոցներ չկան։

Հիշեցնենք, որ քիչ առաջ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն ահազանգել էր, որ թշնամին այսօր առավոտից՝ ժամը 9:00-ից մինչ այժմ (10:30, խմբ․) որոշակի դադարներով, շարունակ, հրաձգային զինատեսակներից կրակ է բացում տեղի հայկական դիրքերի ուղղությամբ:

Կուտականի վարչական ղեկավար Մակիչ Թովմասյանն էլ MediaHub.am-ի հետ զրույցում նշել էր, որ կրակոցները մեկ ժամ են տևել, ապա դադարել են։ Դրանից հետո որևէ կրակոց չի հնչել, զոհեր ու վիրավորներ, ինչպես նաև խուճապ չկա։

Նարե Գնունի