ՊԵԿ-ի ծախսերը 2024թ-ին կկազմեն 37 միլիարդ 369 միլիոն դրամ

Մենք ակնկալում ենք հարկային եկամուտները հասցնել 2 տրիլիոն 566 միլիարդի։ ՊԵԿ-ի ծախսերը՝ 2024թ-ի պետական բյուջեի նախագծով կկազմեն 37 միլիարդ 369 միլիոն դրամ, որից 80% կուղղվեն ընթացիկ ծախսերին, իսկ 20% կապիտալ ծախսերին։ 2023թ-ի համեմատ ծախսերն ավելացել են 2 միլիարդ 654 միլիոն դրամի չափով։ Այս մասին ԱԺ-ում 2024թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ ՊԵԿ-ը իրականացնելու է 1 ծրագիր 12 միջոցառումներով։ 

Էկոնոմիկայի նախարարության տնտեսական ծրագրերի մասով բյուջեն կկազմի 46 միլիարդ դրամ։ Այստեղ կան զգալի ավելացումներ, մոտ 20 միլիարդ, ասաց նախարարը:

Կադաստրի կոմիտեի բյուջեն կկազմի 4 միլիարդ 497 միլիոն դրամ, որը գրեթե նույն մակարդակի է, ինչպես և 2023թ-ին էր։ 

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը իրականացնելու է 1 ծրագիր և 4 միջոցառում, բյուջեն կկազմի 1 միլիարդ 117 միլիոն դրամ։

Ամենաշատ ծախսող նախարարությունը տարածքային կառավարման նախարարությունն է, ներկայացրեց նախարարը, որի ընդհանուր բյուջեն կազմում է 170 միլիարդ դրամ, իսկ կապիտալ ծախսերը 121 միլիարդ դրամ, ընթացիկ ծախսերը՝ 30 միլիարդ։

Մանրամասները՝ տեսանյութում