Անդրանիկ Կարապետյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն և ռեկորդակիր (տեսանյութ)

Անդրանիկ Կարապետյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն և  ռեկորդակիր (տեսանյութ)

Անդրանիկ Կարապետյանը երկամարտի արծաթե մեդալ նվաճեց Երեւանում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում: 89 կգ քաշայինների պայքարում  Հայաստանի ներկայացուցիչը երկամարտում գրանցեց 374 կգ արդյունք (178+196): Պոկում վարժությունում Կարապետյանը 178 կգ-ով սահմանեց մեծահասակների Եվրոպայի ռեկորդ և արժանացավ փոքր ոսկե մեդալի:

Հրում վարժությունում 27-ամյա ծանրորդը մեկնարկեց 190 կգ-ով և գլխավերևում վստահ պահեց նաև196 կգ կշռող ծանրաձողը, սակայն երրորդ մոտեցմամբ՝ 211 կգ կշռող ծանրաձողը մեր մարզիկը չկարողացավ ֆիքսել գլխավերևում։  Հրում վարժությունում Կարապետյանը 5-րդն է: